«Բավարիան» պատրաստվում է մասնակցել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդիի համար տրանսֆերային մրցավազքին, հայտնում է L'Equipe-ը:
Մյունխենցիները պատրաստվում են տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Արքայական ակումբին»՝ առաջարկելով Ալֆոնսո Դևիսին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մենդիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը»:
Վերջերս տրանսֆերային մրցավազքին միացել են նաև «Ասթոն Վիլան», «Լիվերպուլն» ու «Արսենալը»:
Fanat, Realmadrid.am