«Յուվենթուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարիկիզիոն նշել է, որ 2010-ին Կարիմ Բենզեման մոտ է եղել թուրինյան ակումբ տեղափոխվելուն։
«Երբ «Յուվենթուսը» գլխավորում էր Չիրո Ֆերերան, ակումբը գրեթե ձեռք էր բերել Բենզեմայի տրանսֆերային իրավունքները։
Նրա մոտ ամեն բան չէր, որ ստացվում էր «Ռեալում»։ Մադրիդում որոշում էին կայացրել հրաժարվել կամ նրանից, կամ Հիգուայինից։ Արդյունքում երկուսն էլ մնացին «Ռեալում», իսկ մի քանի տարի անց Հիգուայինը տեղափոխվեց «Նապոլի»։
2010-ին հնարավորություն կար Բենզեմային ձեռք բերելու, բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ». նշել է Մարկիզիոն։
Los Merengues, Realmadrid.am