Հոդվածներ

Շաբաթվա երկրորդ մարզումը «Ռեալ Մադրիդ Սիթիում»
13.10.2020
1852 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շաբաթվա երկրորդ մարզումն են անցկացրել «Ռեալ Մադրիդ Սիթիում» առանց հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների: Մարզումն անցկացվել է՝ համաձայն Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բժշկական արձանագրության:

Մարզումն սկսվել է տաքացման և վնասվածքների կանխարգելման վարժություններով ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի:

Մարզման հետագա ընթացքում դարպասապահներն առանձին են մարզվել, իսկ թիմի մյուս անդամները զարգացրել են պրեսինգն ու դիրքային վարժություններ են կատարել: 

Մարզումն ավարտվել է փոքր խաղադաշտում անցկացված խաղով, ինչպես նաև ծանր ֆիզիկական վարժություններով, որի նպատակն է ֆիզիկական կայունության ապահովումը: 

Մարիանոն ու Միլիտաոն անհատական մարզում են անցկացրել ինչպես մարզասրահում, այնպես էլ խոտածածկին, մինչդեռ Կուրտուան, Ազարը, Կարվախալն ու Օդրիոսոլան շարունակում են ապաքինվել վնասվածքից: 

ՖՈՏՈՇԱՐՔ

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am