Մադրիդի «Ռեալում» լրջորեն անհանգստացած են «սերուցքայինների» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի անվերահսկելի վարքով, հաղորդում է Sport.es–ը։
«Արքայական ակումբին» դուր չի գալիս, որ բրազիլացին իր վարքով թշնամանք է հարուցում գրեթե բոլոր արտագնա մարզադաշտում, որտեղ թիմը հանդես է գալիս։ Այն ռեակցիան, որը Վինիսիուսը ցույց է տալիս, լարվածություն է առաջացնում ոչ միայն անձամբ ֆուտբոլիստի, այլ նաև մյուս մադրիդցիների մոտ։
«Ռեալի» մարզչական շտաբն արդեն բոլոր մեթոդները փորձել է Վինիսիուսին զսպելու դեմ, սակայն արդյունքը զրոյական է եղել։ Արդյունքում, «սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ հարձակվողը ակումբի հեղինակությանը վնաս է հասցնում։