Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիվերպուլ» - «Ռեալ» դիմակայությունից օրեր առաջ անգլիիական ակումբի վինգեր Մոհամեդ Սալահին հարցրել են Վինիսիուսի մարզավիճակի մասին:
«Նախկինում ես նույնպես աչքի չէի ընկնում ռմբարկուական հատկանիշներով, սակայն շատ աշխատելուց հետո ամեն ինչ կարգավորվեց: Հիշում եմ, որ «Բազելում» չէի կարողանում շատ գոլեր խփել: Այնուհետև տեղափոխվեցի «Չելսի», «Ֆիորենտինա», «Ռոմա» ու իրավիճակը չփոխվեց: Ինձ շատ օգնեց Սպալետին: Մարզումներից հետո զանգահարում էի նրան, գնում ենք խաղադաշտ ու անընդհատ փորձում էի հարվածներս: »
Նաև փոքր չափերով խաղադաշտ կառուցեցի իմ տան այգում, որպեսզի աշխատեմ տեխնիկայիս վրա: Կարծում եմ՝ Վինիսիուսը նույնպես կարող է նման կերպ վարվել: Նա պետք է անդադար աշխատի, որպեսզի կատարելագործի իր վարպետությունը»,- եզրափակել է եգիպտացին:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը խփել է 25 գոլ, Վինիսիուսը՝ 4:
Fanat, Realmadrid.am