AS-ի լրագրող Սերխիո Սանտոսը պատմել է, թե ինչ կարգավիճակ ունի թիմում դարպասապահ Անդրեյ Լունինը:
««Ռեալում» դեռևս հույսեր են կապում Լունինի հետ, սակայն պատրաստ են լսել առաջարկներ, եթե ուկրաինացին խնդրի բաց թողնել իրեն:
Իհարկե, խոսքը գնում է միայն վարձակալական հիմունքներով տրանսֆերի մասին:
Մադրիդում չեն ցանկանում վաճառել հեռանկարային դարպասապահին և վստահ են, որ ապագայում նա կասի իր խոսքը»,- եզրափակել է Սերխիո Սանտոսը:
Fanat, Realmadrid.am