Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հետխաղյա 11–մետրանոցներով հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (3-3, 1-1, 11մ․՝ 4–3):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Մենք լավ սկսեցինք այս հանդիպումը, արագ գոլ խփեցինք, որից հետո սկսեցինք պաշտպանվել։ Ցանկանում էինք այլ կերպ հանդես գալ, սակայն, հաշվի մեջ առաջ անցնելով, որոշեցին խաղալ ցածր բլոկով, ինչից պատճառով «Սիթին» ավելի շատ էր տիրում գնդակին։ Կարծում եմ, որ մենք շատ–շատ լավ պաշտպանվեցինք ամբողջ խաղի ընթացքում»։
«Մենք հրաշալի գոլ խփեցինք և լավ կոմբինացիներ էինք խաղարկում հարձակվելիս։ Մենք պետք է օգտագործեինք հակագրոհները, քանի որ այդ միջոցով կարողանում էինք ազատ տարածություններ գտնել «քաղաքայինների» կիսադաշտում։ Ես շատ հպարտանում եմ «Ռեալով», այս թիմը ընթացիկ մրցաշրջանում բացառիկ տոկունություն է ցուցաբերել վնասվածքներից հետո»։
«Թիմը ֆիզպատրաստության խնդիրներ չունի, մենք լավ ենք մենք զգում։ Առաջիկա Էլ Կլասիկոյին պատրաստվելու ժամանակ ունենք։ Բոլորն արդեն մտածում էին, որ մենք «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցելուց հետո պայքարից դուրս կմնանք, սակայն «Ռեալ Մադրիդը» երբեք չի հանձնվում»։
«11–մետրանոց հարվածաշարե՞րը, ֆուտբոլիստները հանգստություն էին պահպանում։ Ռյուդիգերի իրացումն ինձ շատ զարմացրեց։ Այս մրցաշրջանում մեր թիմը վատ է իրացրել 11–մետրանոցները, սակայն այսօր ամեն ինչ կարգին էր»։
«Իմ 5 ՉԼ–ի կիսաեզրափակիչը «Ռեալի» հետ անցկացրած 5 մրցաշրջանից հետո՞, մենք շատ ուրախ ենք կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, քանի որ պայքարից դուրս թողեցինք մրցաշարի գործող հաղթողին։ 15–րդ տիտղո՞սը, սկզբում մենք պետք է խաղանք կիսաեզրափակիչում (ժպտում է):
«Լունինը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց»։
«Գվարդիոլան շնորհավորել է մեզ ՉԼ–ի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Պեպ մեծագույն ջենթլմեն է, ինչպես ամբողջ «Մանչեսթեր Սիթին»։