«Բենֆիկայում» սկսել են համակերպվել այն մտքի հետ, որ Ժոզե Մոուրինիոյին թիմում պահելը գրեթե անհնար է։
As-ի փոխանցմամբ, պորտուգալական ակումբի նախագահ Կոշտայի ՝ Ժոզեի հետ նոր պայմանագիր կնքելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել։ Ներկա պահին այդ գործընթացը կանգ է առել։
Դեռ մի քանի շաբաթ առաջ ոչ ոք չէր էլ մտածում, որ Մոուրինիոն կարող է հեռանալ «Բենֆիկայից», սակայն ակումբի ղեկավարության համար այդ ամենը գնալով ավելի իրատեսական է դառնում։
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Պերեսը հանդիպում է ունեցել պորտուգալացի մասնագետի հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն