Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարծում է, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» պետք է ստանա Դանի Կարվախալը:
«Եթե տիտղոսներով դատենք, մրցանակին արժանի է Դանի Կարվախալը: Նա պայքարել ու լավ է անցկացրել ամբողջ մրցաշրջանը»,- կոլումբիացու խոսքը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Դանի Կարվախալն ավարտված մրցաշրջանում «Ռեալի» հետ հաղթել է Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Fanat, Realmadrid.am