«Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր Զիդանի գլխավորությամբ նվաճել են ՉԼ-ի գավաթը, ժամանակին նշել են, որ ցանկանում են իրենց կարիերան ավարտել «Ռեալի» կազմում։ Այդ ֆուտբոլիստների թվում են Ռոնալդուն և Պեպեն։
Պեպեն չընդունեց այն առաջարկը, որը ակումբը կատարել էր։ Նա գերադասեց հեռանալ Մադրիդի «Ռեալից։ Ռոնալդուն իր հերթին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ էր ցանկանում ստանալ, բայց «Արքայական» ակումբում պատրաստ չէին նրան այդպիսի գումարներ վճարել։ Փոխարենը դա արեց «Յուվենթուսը», և պորտուգալացին որոշեց տեղափոխվել իտալական ակումբ։
Լուկա Մոդրիչը արդեն 35 տարեկան է, և շատ մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն, ինչը հնարավորություն կտա խորվաթ ֆուտբոլիստին նվազագույնը ևս մեկ մրցաշրջան անցկացնել թիմում։ Մոդրիչը համաձայն է աշխատավարձի կրճատման և մեկամյա պայմանագրին, ինչից ժամանակին հրաժարվել էր Պեպեն։
Los Merengues, Realmadrid.am