Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում կայացավ «Բետիս» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Խաղն ընթացավ բավական բարձր տեմպով և երկուստեք գրոհներով։
Առաջին կեսում «Ռեալը» մի շարք գոլային հնարավորություններ ուներ, սակայն եզրափակիչ հատվածում ինչ որ բան չէր հերիքում։
Երկրորդ կեսն ընթացավ համեմատաբար ավելի զուսպ տեմպով ու ավելի սակավ գրոհներով։ Թիմերն ավելի զգույշ էին գործում և մեծ ուժեր չէին կենտրոնացնում հարձակման վրա։
Այնուամենայնիվ խաղի վերջնամասում տան տերերին հաջողվեց անկյունայինի խաղարկումից հետո բացել հանդիպման հաշիվը։ 81-րդ րոպեին «Բետիսի» կազմում իր գոլերի հաշիվը բացեց թիմի նորեկ Թրեյ Փերոթը։
Շատ չանցած «Ռեալին» հաջողվեց գոլ խփել, սակայն Կարլոս Էսպիի խփած գեղեցիկ գնդակը չեղարկվեց գրոհի սկզբնական փուլում գրանցված խաղից դուրս վիճակի պատճառով։
Մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին «Ռեալը» ստացավ նաև 11 մետրանոցի հնարավորություն, սակայն Մբապեի հարվածից հետո Ալվարո Վալյեսը հետ մղեց գնդակը։
Արդյունքում «Ռեալը» կրում է իր առաջին պարտությունը 2026/27 մրցաշրջանում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն