Caught Offside-ը տեղեկացնում է, որ «Ռեալը», «ՊՍԺ»-ն և «Բարսելոնան» հետաքրքրված են «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբայի ծառայություններով, բայց «Արսենալը» պատրաստ չէ բանակցել, մինչև նրանց առաջարկը չհասնի 150 միլիոն եվրոյի։
Աղբյուրի համաձայն՝ 150 միլիոն եվրոն չափազանց դժվար է «Բարսելոնայի» համար։ «Ռեալը» և «ՊՍԺ»-ն ունեն լուրջ տարբերակներ, բայց անգլիական ակումբը, հավանաբար, Սալիբային չի վաճառի որևէ ակումբի։
Նախորդ մրցաշրջանում Սալիբան անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն