Հոդվածներ

Կարվախալը շարք կվերադառնա մոտ երկու ամսից
12.10.2020
2009 0

Կարվախալի վերականգնման գործընթացում դրական տեղաշարժ է եղել, սակայն ամեն դեպքում իսպանացի պաշտպանը բաց կթողնի մոտ երկու ամիս։ 

Այս մասին հաղորդում է  Diario AS-ը։

Կարվախալի մոտ ծնկի վնասվածք է, և բարեբախտաբար նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվել։ 

Նա թիմին կկարողանա օգնել միայն դեկտեմբերի կեսերին։ 

Ալվարո Օդրիոսոլան, ով պետք է այս ընթացքում փոխարիներ Կարվախալին, ևս վնասվածք ունի, և Զինեդին Զիդանը այժմ բարդ իրավիճակում է հայտնվել։ Սակայն դեռ հստակ հայտարարություն չի եղել Օդրիոսոլայի վերականգնման մասին, ուստի հնարավոր է, որ նրա վնասվածքը լուրջ չլինի և ֆուտբոլիստը կարողանա օգնել թիմին առաջիկա խաղերում։

Los Merengues, Realmadrid.am