«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան պաշտոնապես հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր պաշտոնից։
Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 42-ամյա մասնագետի վերջին հանդիպումը «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի կարգավիճակում կլինի Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Օվյեդոյի» դեմ խաղը։
Արբելոան գլխավորել էր մադրիդյան ակումբը հունվարին, սակայն չկարողացավ հասնել ցանկալի արդյունքների։ Մրցաշրջանի կարևոր պահերից մեկը «Բարսելոնայից» 0:2 հաշվով կրած պարտությունն էր, որի շնորհիվ կատալոնացիները վաղաժամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ «Ռեալը» մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում։ Բացի այդ, մադրիդցիները հաջողության չհասան նաև մյուս մրցաշարերում։
«Հուսով եմ՝ սա հավերժ հրաժեշտ չէ։ Ես 20 տարի անցկացրել եմ «Ռեալում», զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, և այս ակումբը միշտ կլինի իմ տունը»,- ասել է Արբելոան։
Մադրիդյան ակումբի սանը թիմում հանդես է եկել 2016-ից 2018 թվականներին։ «Ռեալի» կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթի կրկնակի հաղթող, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ մրցաշրջանից «Ռեալը» կգլխավորի Ժոզե Մոուրինյոն։
Fanat, Realmadrid.am
Հայերեն