• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Չելսիի» դեմ խաղում Զիդանը կարող է հույս դնել Վալվերդեի և Մենդիի վրա

Հոդվածներ

«Չելսիի» դեմ խաղում Զիդանը կարող է հույս դնել Վալվերդեի և Մենդիի վրա
01.05.2021
1932 0

«Խետաֆեի» դեմ հանդիպումը ամենաբարդ խաղերից մեկն էր այս մրցաշրջանում «Ռեալի» համար, քանի որ Զինեդին Զիդանը իր տրամադրության տակ ուներ հիմնական թիմի ընդամենը 11 ֆուտբոլիստ։ 

Բայց կարծես թե քայլ առ քայլ «Ռեալը» վերականգնում է իր կազմը։ «Չելսիի» դեմ պատասխան խաղից առաջ թիմի մի քանի ֆուտբոլիստներ շարք են վերադարձել։ Զիդանը այդ խաղում կարող է հույս դնել երկու շատ կարևոր ֆուտբոլիստների վրա։ Ֆեդե Վալվերդեն և Ֆերլան Մենդին շարք են վերադարձել և ամենայն հավանականությամբ կկարողանան մասնակցել «Չելսիի» դեմ պատասխան խաղին։  

Ողջ մրցաշրջանի ընթացքում այս երկու ֆուտբոլիստները կարևոր դեր են ունեցել Զիդանի համակարգում։ Առաջին խաղում «Ռեալը» զիջեց մրցակցին ֆիզիկապես, իսկ այս երկու ֆուտբոլիստները թիմի հիմնական ֆիզիկական ուժն են։ 

Այս երկուսի հետ Զիդանը կարող է վերադառնալ ավանդական չորս պաշտպանով մարտավարությանը և ուժեղացնել կիսապաշտպանությունը Վալվերդեի միջոցով։ 

Los Merengues, Realmadrid.am