Լա լիգայի 38–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» հետ և հաղթեց 4։2 հաշվով։
Թիմի ավագ Դանի Կարվախալը վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Սերուցքայինների» մարզաշապիկով։
Խաղի ավարտից հետո իսպանացին հրաժեշտի խոսք ասեց․
«Ֆլորենտինո, շնորհակալությու՛ն, հենց դուք ինձ վերադարձրեցիք Գերմանիայից։
Ծնկի շատ ծանր վնասվածք ստացա, բայց Ֆլորենտինո Պերեսը ոչ մի վայրկյան չկասկածեց և ընդամենը 24 ժամ անց երկարաձգեց իմ պայմանագիրը։ Սրտանց շնորհակալ եմ նրան դրա համար։
Վերջին երկու մրցաշրջանները շատ ծանր էին, բայց մենք կվերադառնանք ու կրկին կհաղթենք։ Սա «Ռեալ Մադրիդն» է, և այն միշտ վերադառնում է, ամե՛ն անգամ։
Չեմ կարող դադարել մտածել մեր ոսկե դարաշրջանի մասին։
Այս երեկո իմ հեռանալով՝ այդ դարաշրջանը պաշտոնապես ավարտվում է։ «Դեսիմա», 4 Չեմպիոնների լիգա 5 տարվա ընթացքում, 3 անընդմեջ ՉԼ, Կրիշտիանուի, Ռամոսի, Անչելոտիի, Կասիլյասի, Զիդանի հետ…
Ուզում եմ, որ մենք նրանց նույնպես ծափահարենք։ Բոլորս հեռացանք։ Ես այդ սերնդի վերջին ներկայացուցիչն էի։ Բայց հիմա մեզանից յուրաքանչյուրը կողքից կհետևի, թե ինչպես է «Ռեալ Մադրիդը» հաղթում, ու բոլորս երջանիկ կլինենք։
Միշտ փորձել եմ բարի լինել բոլորի նկատմամբ, նույնիսկ իմ զայրույթի, պոռթկումների ժամանակ… դա պարզապես իմ մի մասն է։
«Ռեալ Մադրիդը» պարզապես իմ կյանքի ակումբը չէ, այն իմ կյանքն է։ Վստահ եմ՝ ապագայում կրկին կհանդիպենք»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն