«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան որոշում է կայացրել մայիսի 10-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին» մեկնարկային կազմից դուրս թողնել Կիլիան Մբապեին։
Cadena Ser-ի տեղեկություններով, Արբելոան ֆրանսիացու համար տեղ չի հատկացնի մեկնարկային կազմում, նույնիսկ, եթե նա վերկանգնվի վնասվածքից։
Հիշեցնենք, որ Մբապեն վնասվածք էր ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացած «Բետիսի» դեմ խաղում։ Վերականգնման գործընթացի ժամանակ նա ուղևորվել է Ֆրանսիա և Իտալիա, ինչը արժանացել է քննադատությունների երկրպագուների կողմից։
Մբապեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն