«Ռեալի» պաշտպան Մարսելոն գրառում է արել 433 հանրահայտ կայքի ինստարգրամյան հրապարակումներից մեկում:
Բրազիլացին իր և Ռոնալդուի լուսանկարի տակ կես կատակ կես լուրջ գրել է «շուտով»՝ այդպիսով ակնարկելով վերջինիս հետ վերամիավորումը:
Հիշեցնենք, որ Մարսելոն շատ քիչ է հայտնվում «արքայական» ակումբի կազմում և իր տեղը զիջել է Ֆերլան Մենդիին:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ ամռանը 32-ամյա պաշտպանը կարող է տեղափոխվել «Յուվենթուս»:
Fanat, Realmadrid.am