Երեկ «Վալդեբեասում» թիմն սկսել է նախապատրաստվել է Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին:
Այն ֆուտբոլիստներն, ովքեր «Ատալանտայի» հետ հանդիպմանը խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմում, վազքային վարժություններ են կատարել, որից հետո աշխատել են մարզասրահում:
Խաղացողների մյուս խումբը նախավարժանք է արել, որից հետո աշխատել պրեսինգի, գնդակի խաղարկման և գրոհների եզրափակման վրա: Վերջում երկկողմանի խաղ է անցկացվել՝ փոքր գնդակով:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարն ու Դանի Կարվախալը շարունակում են վերականգնվել վնասվածքից:
Fanat, Realmadrid.am