Հոդվածներ

Պատվո միջանցքի «պատիժը»
30.04.2026
148 0

Եթե «Մադրիդի» որոշ ֆուտբոլիստների համար սա նվաստացում է, արդյոք նրանք արժանի՞ են դրան` իրենց սարսափելի մրցաշրջանից հետո:

«Բարսելոնան» արդեն հաղթել է լիգան: Մնում է միայն իմանալ, թե երբ են պաշտոնապես հռչակվելու չեմպիոն: 11 միավորի տարբերությունը, երբ մնացել է ընդամենը 15 միավորի խաղարկում, գրեթե նույնն է, ինչ տիտղոսն արդեն պահարանում ունենալը: «Մադրիդը» չկարողացավ հասնել Ֆլիկի թիմի մակարդակին, և հիմա կան երեք հնարավոր տարբերակներ:

Եթե «Բարսելոնան» շաբաթ օրը հաղթի «Օսասունային», իսկ կիրակի օրը Արբելոայի թիմը չհաղթի «Էսպանյոլին», ապա «սերուցքայինները» ստիպված կլինեն մայիսի 10-ին «Կամպ Նոուում» պատվո միջանցք կազմել չեմպիոնի համար:

Եթե երկու թիմերն էլ հաղթեն այս հանգստյան օրերին, ապա «Բարսան», հաղթելով «Կլասիկոն», չեմպիոնությունը կտոնի հենց իր հավերժական մրցակցի դեմ խաղում:

Իսկ եթե «Մադրիդը» հաղթի «Կլասիկոյում», ապա կկարողանա ևս մեկ տուրով հետաձգել կատալոնացիների տոնը: Վստահաբար, «Բեռնաբեուի» երկրպագուները հենց այս վերջին տարբերակն են ուզում... թե՞ ոչ:

Մադրիդիստները շատ զայրացած են իրենց թիմի վրա «նադապլետեի» (առանց տիտղոսի մնալու) երկրորդ տարվա պատճառով: Պատմականորեն պատվո միջանցքը միշտ եղել է մարզական պահվածքի նշան, թեև երկրպագուները դա հաճախ ընկալում են որպես նվաստացում:

Բայց գուցե որոշ երկրպագուներ նախընտրում են, որ իրենց ֆուտբոլիստները զգան այդ պատիժը՝ որպես արժանի հատուցում այս առանց տիտղոսի տարվա համար: Արդյոք նրանք արժանի՞ են այդ ծանր պահին: 


Ամենակարդացված