«Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկի ծառայություններով և դիտարկում է նրա տրանսֆերի հնարավորությունը։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, անգլիական ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել արդեն մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե «Ռեալը» պատրաստ լինի բաժանվել ֆուտբոլիստից։
Ներկայումս բրազիլացին վարձավճարով հանդես է գալիս «Լիոնում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման՝ գրանցելով 14 արդյունավետ գործողություն՝ 7 գոլ և 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 35 միլիոն եվրո։
Հայերեն