Հոդվածներ

Մբապեն, կարծես, խուսափել է լուրջ վնասվածքից
27.04.2026
117 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Լա Լիգայի հերթական տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում (1:1) 80-րդ րոպեին փոխարինում է խնդրել և լքել խաղադաշտը։ Հաղորդվում էր, որ ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին մակերեսի մկանային գերհոգնածություն։

L’Équipe-ի հաղորդմամբ՝ այսօր Կիլիան Մբապեն կանցնի ՄՌՏ հետազոտություն՝ վնասվածքի բնույթը և բացակայության հնարավոր ժամկետները հստակեցնելու համար։

Նշվում է, որ «Ռեալի» բժշկական շտաբը լավատես է տրամադրված։ Ակնկալվում է, որ Մբապեի զգացած անհարմարությունը իսկապես աննշան խնդիր է։

Հարձակվողի մասնակցությունը հաջորդ կիրակի «Էսպանյոլի» դեմ խաղին դեռ չի բացառվում։

Fanat, Realmadrid.am