Եվրոպական մի քանի ակումբներ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել «Բայերի» հարձակվող Կրիստիան Կոֆանի նկատմամբ։
Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալը»։ Ֆուտբոլիստը տպավորել է լոնդոնյան ակումբին ՉԼ-ի 1/8 եզրափակչում թիմերի միջև կայացած դիմակայության ժամանակ։
Կոֆանի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի քանի այլ ակումբեր, ինչպես նաև Մադրիդի «Ռեալը»։ «Բայերը» ցանկանում է ստանալ 60-70 մլն եվրո, եթե ֆուտբոլիստի տեղափոխությունը կայանա այս ամռանը։
Կրիստիանը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն