Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Մալյորկային»։
1․ «Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի 46 խաղերում կրել է 10 պարտություն: Սա բոլոր մրցաշարերում անցկացրած 46 հանդիպումների կտրվածքով վերջին 17 մրցաշրջանների երկրորդ վատագույն արդյունքն է: Հակառեկորդը գրանցվել էր 2018/19 մրցաշրջանում (14 պարտություն):
2․ «Ռեալ Մադրիդը» «Մալյորկայի» դեմ վերջին 5 արտագնա խաղերում տոնել է ընդամենը 2 հաղթանակ (2 պարտություն և 1 ոչ-ոքի):
3․ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 7 անընդմեջ խաղերում առնվազն մեկ գոլ է բաց թողնում: Սա «սերուցքայինների» համար ամենաերկար նմանատիպ շարքն է Պրիմերայում 2022 թվականի հոկտեմբերից ի վեր (նույնպես 7 հանդիպում):
4․ «Կաստիլյայի» կիսապաշտպան Մ. Անխելն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Մադրիդի» գլխավոր թիմի մեկնարկային կազմում:
Հայերեն