Լուկա Յովիչը «Շտուտգարտի» դեմ խաղում հայտնվել էր «Այնտրախտի» մեկնարկային կազմում, սակայն դա նրա լավագույն հանդիպումը չէր։ Խաղից հետո «Այնտրախտի» գլխավոր մարզիչը ստիպված էր պաշտպանել ֆուտբոլիստին և նշել, որ նա դեռ ադապտացիայի փուլում է և դրական տեղաշարժ կա։
Անդրե Սիլվայի հետ Լուկա Յովիչին խաղադաշտ դուրս բերելով, «Այնտրախտի» գլխավոր մարզիչը ստիպված է եղել փոխել թիմի մարտավարությունը։ Սա նշանակում է, որ սերբ ֆուտբոլիստը պետք է օգտագործի իր հաջորդ հնարավորությունը։
Յովիչը իր հերթին Bild-ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ դեռ իր լավագույն մարզավիճակում չէ։
Երբ խոսքը գնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին, միշտ էլ առաջանում են դժվարություններ, բայց ես չեմ պատրաստվում հանձնվել։ Ինձ դուր են գալիս նոր մարտահրավերներն ու դժվարությունները։ Ես գիտեմ, թե ինչ արժեք ունեմ, և թե որոնք են իմ ուժեղ կողմերը։
Ես դեռ 23 տարեկան եմ, ու սա դեռ իմ կարիերայի ամենակարևոր փուլը չէ։ Ես սպասում եմ ազգային հավաքականում խաղալու հրավերին և հուսով եմ, որ կկարողանամ մասնակցել Աշխարհի առաջնությանը։ Կարևոր է հիշել նաև այն, որ ես դեռ «Ռեալի» ֆուտբոլիստ եմ։ Ներկա պահին ամենակարևորը լավ մարզավիճակ ձեռք բերելն ու դա հնարավորինս շուտ անելն է». ասել է Յովիչը։
Los Merengues, Realmadrid.am