Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
08.02.2026
521 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ցավակցում են «Ռեալ Մադրիդի» մեծագույն լեգենդներից մեկի՝ Մանոլին Բուենոյի մահվան կապակցությամբ։

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր ցավակցությունն ու սերը հայտնել նրա հարազատներին, թիմակիցներին և բոլոր մերձավորներին։

Մանոլին Բուենոն պաշտպանել է «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը 12 մրցաշրջան: Այդ ամբողջ ընթացքում՝ 1959-ից մինչև 1971 թվականը, նա նվաճել է 2 Եվրոպական չեմպիոնների գավաթ, 1 Միջմայրցամաքային գավաթ, 8 Լա լիգա և Իսպանիայի 2 գավաթ։

Մանոլին Բուենոն մահացել է 86 տարեկան հասակում։ «Ռեալ Մադրիդն» իր ցավակցությունն է հայտնում ողջ մադրիդիստների բանակին։ Ննջիր խաղաղությամբ։


Ամենակարդացված