Չեմպիոնների լիգայում հաղթանակ տոնելուց հետո Մարսելոն հայտարարել է, որ հեռանում է «Ռեալից»:
«Սա իմ վերջին խաղն էր «Ռեալի» կազմում. այսպես վերջացնելը մեծ ուրախություն է»,- ասել է բրազիլացին «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո:
34-ամյա ֆուտբոլիստը շուրջ 18 տարի պաշտպանում է «Արքայական» ակումբի գույները: Նա 25 տիտղոս է նվաճել «սերուցքայինների» կազմում և թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:
Մարսելոն 6 անգամ հաղթել է Լա լիգայում, 2 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 5 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 4 անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնության:
Fanat, Realmadrid.am