• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Ամեն անգամ բարկանում եմ, երբ փոխանցումս չի հասնում խաղընկերոջս»

Հոդվածներ

Կրոս. «Ամեն անգամ բարկանում եմ, երբ փոխանցումս չի հասնում խաղընկերոջս»
06.03.2021
1344 0

Թոնի Կրոսը գիտի, որ սխալներ միշտ էլ լինում են, սակայն ցանկանում է հասնել կատարելության։ 

«Յուրաքանչյուր խաղի ես ներդնում եմ իմ ողջ ուժերը, և ամեն անգամ բարկանում եմ, երբ որևէ փոխանցում չի հասնում խաղընկերոջս։ Այդ առումով միշտ ձգտում եմ հասնել կատարելության, սակայն ոչ ոք երբեք չի կարող կատարյալ լինել։ 

Ես այդ փոխանցումների վրա աշխատել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում, և չեմ դադարում դա անել». ասել է գերմանացին։ 

Կրոսը աշխարհի լավագույն փլեյմեյքերներից մեկն է և շարունակում է տպավորել բոլորին իր ցուցադրած խաղով։ 

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղերում Կրոսը կատարել է 6 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ նրա փոխանցումների ճշգրտությունը կազմում է 93,3%։

Կրոսը 309 հանդիպման է մասնակցել Մադրիդի «Ռեալի» կազմում, և ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպումների մասնակցած գերմանացի ֆուտբոլիստն է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված