Հոդվածներ

Լունինը սովոր չէ հրաշքներ գործել
13.04.2026
122 0

Կուրտուան չի հասնի «Ալյանց Արենա», իսկ ուկրաինացին, թեև առաջադիմում է, սակայն սովոր չէ հրաշքներ գործել և այս մրցաշրջանում տագնապալի ցուցանիշ ունի. բաց է թողնում միջինը երկու գոլ յուրաքանչյուր խաղում:

Մյունխենում հաղթանակի հասնելը միայն Նոյերի դեմ անդադար գրոհելը չէ: Դա նաև Լունինին պաշտպանելու մասին է: Հիմա նրա հերթն է: Կուրտուան վերջնականապես դուրս է մնացել «Ալյանցի» համար, այնպես որ նրա հրաշքները մնում են Մադրիդում: «Ով չի հավատում, թող մնա Մադրիդում»,- ասել էր Արբելոան «Բեռնաբեուի» հանդերձարանում: Լունինը հավատում է, բայց նրան նաև պետք է, որ իրեն հավատան:

Այդ վստահությունը վերադարձնելու համար նրան պետք է «չոր» հանդիպում անցկացնել: Դա ուկրաինացի դարպասապահի մոտ վերջերս չի ստացվում: Վերջին անգամ նա գոլ բաց չի թողել նախորդ մրցաշրջանի վերջում՝ 2025-ի մայիսին «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (2-0): «Ժիրոնայի» դեմ խաղում էլ դա չհաջողվեց. Միչելի թիմին ընդամենը երկու հարված էր պետք դարպասին, որպեսզի Լեմարը գոլ խփեր և խաղը դարձներ 1-1: Միակ թեթև սփոփանքը Լունինի համար այն է, որ նա կարողացավ մի փոքր իջեցնել իր միջին ցուցանիշը, որը մինչ այդ ուղիղ երկու գոլ էր յուրաքանչյուր խաղում (14 գոլ 7 խաղում):

Եթե համեմատենք երկու դարպասապահներին, ապա Տիբոյի գործոնը զգացվում է անգամ ընդհանուր վիճակագրության մեջ: Բելգիացին բաց է թողել միջինը 0,97 գոլ մեկ խաղում (321 գոլ 329 խաղում), իսկ ուկրաինացին ունի 1,21 միջին ցուցանիշ (84 գոլ 69 խաղում):

Հօգուտ Լունինի խոսում է այն փաստը, որ նա փայլում է ծայրահեղ իրավիճակներում: Հենց այդպես նա պատմություն կերտեց 2024-ի ապրիլին «Էթիհադում»: Թեև չորեքշաբթի օրվա խաղի կոնտեքստը լրիվ այլ է լինելու, բայց այն գիշերը նա ցույց տվեց իր ուժը: Դա նրա տարվա երկրորդ լավագույն խաղն էր սեյվերի քանակով (ութ սեյվ), իսկ հաջողության տոկոսը կազմում էր 88,9%: Որքան մեծ է ճնշումը, այնքան լավ է խաղում Լունինը: