Հոդվածներ

«Ռեալի» փաստաբանները հարցաքննել են «Բարսելոնայի» նախագահին
13.12.2025
857 0

Մադրիդի «Ռեալի» փաստաբանները, որոնք հանդես են գալիս որպես մասնավոր մեղադրող Նեգրեյրայի գործով, հարցաքննել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային՝ դատական լսումների ժամանակ, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների, «սերուցքայինների» փաստաբանները Լապորտային հարցրել են Մրցավարական տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային վճարումների 800%-ով ավելացման պատճառների մասին, Նեգրեյրայի որդու մասնակցության մասին՝ «կապտանռնագույնների» համար մրցավարների վերաբերյալ զեկույցների պատրաստմանը, որոնք չեն հրապարակվել։ Բացի այդ, «Ռեալի» փաստաբաններին հետաքրքրել է, թե ինչու է «Բարսելոնան» թաքցրել վճարումները հարկային մարմիններից և դրանց սկզբնական ծագումը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «կապտանռնագույններին» մեղադրանք է առաջադրվել կաշառակերության համար՝ Նեգրեյրային վճարումների կապակցությամբ, որը աշխատում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում (RFEF)։ «Բարսելոնան» մեղադրվում էր նշված վճարումները 2001-ից մինչև 2018 թվականը կատարելու մեջ՝ մոտ $8,4 մլն ընդհանուր գումարով։

Ըստ կատալոնական ակումբի վարկածի, Նեգրեյրան վարձվել էր որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական զեկույցներ կազմելու համար։ CTA-ի նախկին փոխնախագահը հերքում է, որ իրեն կաշառել են մրցավարների վրա ազդելու նպատակով։


Ամենակարդացված