«Արքայական» ակումբում մտադիր են նոր պայմանագրեր առաջարկել թիմի մի քանի փորձառու ֆուտբոլիստների։
Առաջին հերթին թիմում ցանկանում են նոր պայմանագրեր առաջարկել Մոդրիչին և Ռամոսին։
Նրանց գործող պայմանագրերի ժամկետները ավարտվում են 2021-ի ամռանը, ինչը նշանակում է, որ նրանք արդեն հունվարին կարող են բանակցություններ սկսել նոր ակումբի հետ։
Սակայն Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է շարունակել նրանց թիմում տեսնել։
Ակումբի նախագահը քաջ գիտակցում է, թե ինչ կարևորություն ունեն նրանք թիմի համար, և հասկանում է, որ երկրպագուներին դուր չի գա, եթե ակումբը չփորձի նրանց թիմում պահել։
Ամեն դեպքում, դեռ հստակ որոշում չկա, թե ինչ պայմանագրեր կառաջարկվեն այս ֆուտբոլիստներին։
Los Merengues, Realmadrid.am