ESPN-ի փոխանցմամբ, նախքան «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը ընդունելը Էդինսոն Կավանին մերժել է «Ռեալին» և «Յուվենթուսին»։
Իտալական ակումբը Կավանիին առաջարկել էր երկամյա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով, իսկ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում էր կնքել եռամյա պայմանագիր՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով։
«Ռեալի» կատարած առաջարկի մանրամասները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը չի ցանկացել համալրել «Արքայական» ակումբի շարքերը։
Los Merengues, Realmadrid.am