«Սևիլյայի» պաշտպան Ժյուլ Կունդեն համարվում է «Ռեալի» հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը:
Մադրիդում կարծում են, որ 22-ամյա ֆրանսիացին կարող է արժանիորեն փոխարինել Սերխիո Ռամոսին:
StatsBomb-ը համեմատություն է անցկացրել պաշտպանների միջև, որի արդյունքում Ռամոսը Կունդեին գերազանցել է ճշգրիտ փոխանցումների, գրոհի կասեցումների և գնդակի խլումների ցուցանիշներով, իսկ մյուս բոլոր առումներով առավելությունը երիտասարդ պաշտպանի կողմն է:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կունդեն անցկացրել է 19 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ, Ռամոսը՝ 14 խաղ, 2 գոլ:
Fanat, Realmadrid.am