Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել «Վալենսիայի» դեմ Լա լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղին ընդառաջ:
Էդեն Ազարը, Ռոդրիգոն ու Ֆեդե Վալվերդեն մարզվել են ինչպես մարզասրահում, այնպես էլ խոտածածկին:
Մարսելոն, Օդրիոսոլան ու Միլիտաոն աշխատել են մարզասրահում:
Սերխիո Ռամոսը շարունակում է իր վերականգնողական գործընթացը:
«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» խաղը կկայանա փետրվարի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին:
Fenomeno, Realmadrid.am