Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ Արդա Գյուլերը կմնա ակումբում և չի մեկնի վարձակալության։
Relevo–ի հաղորդմամբ՝ Անչելոտին ցանկանում է, որ հաջորդ մրցաշրջանում Գյուլերը հանդես գա փլեյմեյքերի դիրքում։ Իտալացին նրան տեսնում է որպես Լուկա Մոդրիչի հետնորդ և Ջուդ Բելինգեմի մրցակից։
«Որքան Արդան ավելի մոտ խաղա դարպասներին, այնքան լավ։ Նա շատ գոլեր է խփում քիչ թվով հարվածներ կատարելով, նա յուրահատուկ տաղանդ ունի»,– ասել էր Անչելոտին։
Խնդիրն այն է, որ Գյուլերը կարող է շաատ խաղաժամանակ չստանալ հաջորդ մրցաշրջանում, քանի որ թիմը անցում է կատարելու 4–3–3 խաղային սխեմային։