Մադրիդի «Ռեալը» հանգստյան օրերին հաղթանակի հասավ «Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 90+3-րդ րոպեին խփեց Ֆեդե Վալվերդեն։
Խաղին ներկա էր եղել նաև լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով բավական բուռն է արձագանքել ուրուգվայցու հաղթական գոլին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև օլիմպիական չեմպիոններ Արման Դյուպլանտիսը, Սիմոնա Բայլսը և Ռեբեկա Անդրադեն, ինչպես նաև սյորֆինգի աշխրահի 11-ակի չեմպիոն Քելլի Սլեյտերը։ Նրանք հանդիպմանը հետևել են նախագահական օթյակից։
Los Merengues, Realmadrid.am