Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի լուրջ կադրային փոփոխություններ կատարել։
Նշվում է, որ «Սերուցքայինները» շեշտը դնելու են հիմնականում պաշտպանության գծի վրա։
DirectoGol-ի փոխանցմամբ, «Ռեալը» ամռանը ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտա Մարսելոյին, Միլիտաոյին և Օդրիոսոլային։
Այս երեք ֆուտբոլիստները չեն արդարացնում Զիդանի սպասելիքները և վստահություն չեն վայելում ֆրանսիացու կողմից։
Նշվում է, որ Մարսելոյի տեղափոխությունը գրեթե անխուսափելի է, հաշվի առնելով, որ թիմին կարող է միանալ Դավիդ Ալաբան։
Ինչ վերաբերում է Միլիտաոյին և Օդրիոսոլային, նրանք կարող են օգնել թիմին աջ եզրային պաշտպանի դիրքում, սակայն Զիդանը որպես պահեստային տարբերակ գերադասում է Լուկաս Վասկեսին։
Los Merengues, Realmadrid.am