«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Սելտաի» դեմ խաղում (4-3):
Ֆուտբոլիստը փոխարինվել է խաղի ընթացքում։ Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսայի» հանդերձարանում բավականին հոռետեսորեն են տրամադրված Լևանդովսկու առաջիկա խաղերին մասնակցելու հավանականության հարցում։ Չի բացառվում, որ նա ունի ազդրային մկանի հետևի հատվածի պատռվածք։ Այդ դեպքում վերականգնման համար կարող է պահանջվել առնվազն երեք շաբաթ, ինչն էլ նշանակում է, որ լեհ ռմբարկուն բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որտեղ կատալոնացիներն ապրիլի 26-ին տիտղոսը կվիճարկեն Մադրիդի «Ռեալի» հետ:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկին մասնակցել է 31 խաղի, խփել 25 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am