ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի» մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Քաղաքայինների» 6 ֆուտբոլիստ շարքից դուրս է եկել։ Ջոն Սթունզը և Կայել Ոլքերը վնասվածք են ստացել Բրազիլիայի դեմ խաղի ժամանակ։
Մանուել Ականջին ևս վնասվածք է ստացել միջազգային դադարի ժամանակ։
Բերնարդու Սիլվան և Ռուբեն Դիաշը վաղաժամ լքել են Պորտուգալիայի հավաքականի ճամբարը թեթև վնասվածքների պատճառով։
Էրլինգ Հալանդը ևս վնասվածք է ստացել հավաքականի կազմում հանդես գալիս, սակայն նրա վնասվածքը կարծես թե այքան էլ լուրջ չէ։