Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է լքել թիմը մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում՝ իտալացի մասնագետի հեռանալու հավանականությունը բավականին մեծ է։ Նշվում է, որ Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հնարավոր պարտությունը կարող է Անչելոտիին արժենալ աշխատանք։
Կառլո Անչելոտին գլխավորում է «Ռեալը» 2021 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի առաջին խաղում Անչելոտիի թիմը 0։3 հաշվով զիջեց «Արսենալին»։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին։