Հոդվածներ

Լուկա Մոդրիչը՝ բրիտանական ակումբի համասեփականատեր և ներդրող
15.04.2025
318 0

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Սուոնսիի» նոր համասեփականատերը։ Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Սա զարմանալի հնարավորություն է։ «Սուոնսին» ունի ուժեղ ինքնություն, անհավատալի երկրպագուներ և բարձր մակարդակում հանդես գալու ձգտում։

Ես հավատում եմ, որ կկարողանամ իմ բարձր մակարդակի խաղային փորձը կիսել ակումբի հետ։ Իմ նպատակը ակումբի աճին աջակցելն է՝ դրական ուղղությամբ, և օգնել կառուցել պայծառ ապագա», – Մոդրիչի խոսքը մեջբերում է աղբյուրը։

Ներկայումս «Սուոնսին» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը Անգլիայի Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում։ Ուելսյան թիմը 42 խաղից հետո հավաքել է 54 միավոր։ Առաջին տեղում է «Լիդսը»՝ 88 միավորով։


Ամենակարդացված