Էդուարդո Կամավինգան զարմացած է Ջուդ Բելինգեմի գոլային հոտառությամբ։
«Չէի կարծում, որ Ջուդը այդքան գոլ կխփի։ Նա ինձ զարմացրեց։ Նա իսկապես գոլահարի հոտառություն ունի։
Ջուդը միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, և դա ապշեցնում է ինձ». Téléfoot-ի հետ զրույցի ընթացքում նշել է ֆրանսիացի կիսապաշտպանը։
Բելինգեմը Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am