Ինչպես հայտնում է Marca-ն, Նաչո Ֆերնանդեսը 13 օրյա ինքնամեկուսացումից հետո Covid-19-ի բացասական թեստ է հանձնել ու վերադարձել է թիմի մարզումներին։
Քիչ հավանական է, որ իսպանացին կկարողանա մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Հուեսկայի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը նույնպես ապաքինվել է մկանային վնասվածքից և արդեն մի քանի օր է մարզվում է ընդհանուր խմբի հետ։
Ինչ վերաբերում է Ազարին, նա վերականգնվել էր վնասվածքից, միացել թիմի մարզմանը ու կրկին վնասվածք ստացել։ Նշվում է, որ նա բաց կթողնի 3-6 շաբաթ։
Los Merengues, Realmadrid.am