AS–ի լրագրող Ֆրեդերիկ Հերմելի կարծիքը
«Իսպանական ասացվածքն ասում է․ «Սխալն ընդունելը իմաստություն է»։ Բայց ես ինձ իմաստուն չեմ համարում, ավելի շուտ՝ ազնիվ մարդ, ով կարող է ընդունել իր սխալները։ Այդ պատճառով էլ ասում եմ՝ Չուամենին իր խաղով ստիպեց լռեցնել ինձ։
Նրան ժամանակ էր պետք դա անելու համար, իսկ ինձ՝ հասկանալու, որ իմ հայրենակիցը կարող է շատ օգտակար լինել «Ռեալին»։ Նախկինում ես չէի գնահատում Օրելյեն Չուամենիի նվիրվածությունն ու թիմային ոգին, երբ նա համաձայնեց խաղալ կենտրոնական պաշտպանության գծում։ Բացի այդ, ես չափից շատ կենտրոնացել էի նրա սխալների վրա, որոնք առաջանում էին նրան ոչ բնորոշ դիրքում արագ հարմարվելու անհրաժեշտությունից՝ Ալաբայի, Ռյուդիգերի ու Միլիտաոյի վնասվածքների պատճառով։
Ավելին՝ ես մի անգամ նույնիսկ գրել էի, թե նա ծնված չէ «սերուցքայինների» կազմում խաղալու համար։ Ես Չուամենիի հանդեպ այնպիսի համբերություն չէի ցուցաբերում, ինչպիսին մյուս ֆուտբոլիստների հանդեպ։ Հիմա շատ ուրախ եմ, որ Օրելյենը կարողացավ փայլել։
Կարեւոր եմ համարում նշել, որ նա սկսեց խաղալ շատ ավելի կենտրոնացած։ Նախկինում նա խաղում մեկ-երկու կամ նույնիսկ երեք անգամ կորցնում էր գնդակը, ինչը դարպասի մոտ վտանգավոր պահեր էր ստեղծում։ Այժմ նման բան չի կատարվում։
Հիմա Չուամենիից շատ դժվար է գնդակ խլել, քանի որ նա հասկացավ՝ ինչպես օգտագործել իր ֆանտաստիկ ֆիզիկական պատրաստվածությունն ու տեխնիկան»։