Շիմոն Մարչինյակը կդատի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Ատլետիկոյի» և «Ռեալ Մադրիդի» միջև (չորեքշաբթի, Երևանի ժամանակով՝ 00:00): Լեհ մրցավարն 9-րդ անգամ է ղեկավարելու «Ռեալի» հանդիպում այս մրցաշարում։
Մարչինյակի դատած «Ռեալի» հանդիպումները Չեմպիոնների լիգայում․
«Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ» (2:3), խմբային փուլի 6-րդ տուր, 2024/25 մրցաշրջան
«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» (2:1), կիսաեզրափակչի պատասխան խաղ, 2023/24
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» (4:0), կիսաեզրափակչի պատասխան խաղ, 2022/23
«Ռեալ Մադրիդ» – «Չելսի» (2:3), քառորդ եզրափակչի պատասխան խաղ, 2021/22
«Շերիֆ» – «Ռեալ Մադրիդ» (0:3), խմբային փուլի խաղ, 2021/22
«Ռեալ Մադրիդ» – «Տոտենհեմ» (1:1), խմբային փուլ, 2017/18
«Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» (2:2), խմբային փուլ, 2016/17
«Ռեալ Մադրիդ» – «Ռոմա» (2:0), 1/8 եզրափակչի պատասխան խաղ, 2015/16
Եվրոպայի Սուպերգավաթում․
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո» (2:4), 2018/19 մրցաշրջան
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արքայական ակումբը» 2։1 հաշվով հաղթանակ է տարել։