• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Երբեք չեմ կայացնի «Ռեալից» հեռանալու որոշումը. Դա կորոշի նախագահը»

Հոդվածներ

Անչելոտի. «Երբեք չեմ կայացնի «Ռեալից» հեռանալու որոշումը. Դա կորոշի նախագահը»
09.03.2025
237 0

Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ինքնական չի կայացնի «Ռեալից» հեռանալու որոշումը։

«Ես երբեք չեմ կայացնի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշումը։ Դա կանի նախագահ Պերեսը։ Սա յուրահատուկ ակումբ է։ Այն ղեկավարում են սոսյոները ու չկա նախագահ, որը գումարներ է ներդնում։ Ֆլորենտինո Պերեսը իր վրա է վերցնում միայն հնարավոր կորուստները։ 

Այս ակումբի կարևորագույն նպատակը պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը պահպանելն է։ Դա շատ լավ հասկանում էր և՛ նախագահ Բեռնաբեուն և Ֆլորենտինո Պերեսը։ 

«Ռեալի» արժեքները միշտ մնայուն են։ Չի կարող լինել մի ֆուտբոլիստ, ով բարձր է ակումբից». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված