ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը:
Մադրիդի «Ռեալից» կազմում ընդգրկվել են Կիլիան Մբապեն ու Ֆեդե Վալվերդեն:
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը ֆրանսիացու հեթ-տրիկի շնորհիվ «Սանտիագո Բեռնաբեուում» 3-1 հաշվով առավելության էր հասել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ու երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթելով 6-3 հաշվով՝ դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկոյի» կամ «Բայերի» հետ:
Fanat, Realmadrid.am