Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Այս մասին «Բետիսի» հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չուամենին ոտնաթաթի սթրեսային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ պատասխան խաղից հետո (2-1):
Հիշեցնենք, որ «Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am