Հոդվածներ

Զիդանն ափսոսում է, որ չի եղել այդ ֆուտբոլիստի թիմակիցը
03.02.2025
1192 0

Լեգենդար Զինեդին Զիդանը ափսոսում է, որ չի եղել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղ Պոլ Սքոուլզի թիմակիցը:

«Բնական է, որ ցանկանում ես խաղալ լավագույնների հետ:

Պոլ Սքոուլզը նրանցից մեկն էր: Հազվադեպ է հանդիպում այնպիսի լիարժեք խաղացող, ինչպիսին Պոլն է: Ափսոսում եմ, որ հնարավորություն չեմ ունեցել խաղալ նրա հետ: Նրա մրցակիցը լինելը բարդ էր, քանի որ անընդհատ խնդիրներ էր առաջացնում»,- Զիզուի խոսքը փոխանցում է Give me Sport-ը:

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է 2021 թվականին ու դեռևս գործազուրկ է:

Հաղորդվում էր, որ շուտով նա կարող է փոխարինել գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:

Fanat, Realmadrid.am







Ամենակարդացված