Հոդվածներ

Ռոնալդու. Մբապեն չգիտի՝ ինչպես խաղալ հարձակվողի դիրքում
03.02.2025
1252 0

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալում» Կիլիան Մբապեի ելույթների մասին:

«Եթե ես լինեի Մբապեն, կխաղայի այնպես, ինչպես գործում էր Կրիշտիանու Ռոնալդուն կենտրոնական հարձակվողի դիրքում «Ռեալում»: Եթե Մադրիդում լինեի, կսովորեցնեի խաղալ այդ խաղային դիրքում: Ես կենտրոնական հարձակվող չէի, սակայն հաջողությամբ խաղում էի՝ ինչպես կենտրոնական հարձակվող: 

Հարձակման կենտրոնում լինելը բարդացնում է Կիլիանի կյանքը: Իմ կարծիքով, նա չգիտի՝ ինչպես խաղալ հարձակվողի դիրքում: Բանն այն է, որ դա նրա խաղային դիրքը չէ»,- պորտուգալացու խոսքը փոխանցում է Madrid Unversal-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Արքայական ակումբում» անցկացրած 33 խաղում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխացման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված